-
ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում է ակտիվ քննչական և դատավարական միջոցառումների իրականացումը` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած 6 անձի սպանության և մանկահասակ երեխայի սպանութան փորձի բոլոր հանգամանքները հետազոտելու, բացահայտելու ուղղությամբ:
-
Երեկ առավոտյան գյումրեցիները ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին տեսել էին Գյումրու քաղաքապետարանի շենք մտնելիս: Մալախովը ցավակցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ ու ներողություն խնդրել իր «Пусть говорят» հաղորդման ժամանակ հայերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների համար:
-
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը ժամանել է Երևան և այցելել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Գյումրու սպանդից փրկված 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին:
-
Vkontakte սոցիալական ցանցում ստեղծվել է «Հակամայդան Հայաստան» խումբը, որը ռուս զինվոր Վալերի Պերմյակովին, որը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների յոթհոգանոց ընտանիքի 6 անդամներին սպանելու համար, հռչակել է «խղճի կալանավոր»:
-
Armtimes.com-ի տեղեկություններով երեկ Գյումրիում ոստիկանները քաշքշելով ու հարվածներ հասցնելով Ռիժկովի փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել ռուս զինծառայողի:
-
Երբ Հակամայդան կրեմլյան շարժումը Գյումրիում հայկական ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին հայտարարում է խղճի կալանավոր, ինչի՞ վրա են հույսները դնում: Հայ ժողովրդի սիրո՞ վրա, թե՞ նրա վրա, որ ռուսներին անիծեն նույնիսկ ցայժմ բարեկամ Հայաստանի քաղաքացիները:
-
Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին։
-
ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, կայացել է հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև:
-
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մոտ երեք միլիոն հավատացյալներ, անտեսելով հորդառատ անձրևը, ներկա են եղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին, որը նվիրված էր Ֆիլիպիններում «Հեյիան» անվամբ 2013 թվականի մրրիկի զոհերի հիշատակին։
-
Ժնևում բանակցում են Իրանի և վեց գերտերությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) դիվանագետները Իրանի միջուկային խնդրի շուրջ։
">Հետադարձ կապ